Լավագույն հակատարիքային դիմակը մաշկը երիտասարդացնելու և պիգմենտային հետքերից ազատվելու համար

Տարիքի հետ յուրաքանչյուրն էլ բախվում է ծերացման խնդրին և դրանից խուսափելն անհնարին է: Ծերացման առաջին նշաններն ի հայտ են գալիս մաշկի վրա, որը դադարում է բավարար քանակությամբ կոլագեն արտադրել, կորցնում է իր առաձգականությունը և պատվում է կնճիռներով ու պիգմենտային հետքերով:

Նման փոփոխություններից հնարավոր չէ խուսափել, սակայն կարելի է այդ գործընթացը հնարավորինս հետաձգել: Ներկայում գոյություն ունեն բազմաթիվ կոսմետիկ միջոցներ, որոնք օգնում են պայքարել կնճիռների ու մաշկի ծերացման դեմ, սակայն դրանք առաջացում են բազաթիվ կողմնակի բարդություններ, իսկ երբեմն էլ առհասարակ անարդյունավետ են լինում:
Սակայն բարեբախտաբար կան նաև ժողովրդական փորձված միջոցներ, որոնք ոչ միայն արդյունավետ են այլև բացարձակապես անվնաս, քանի որ չեն պարունակում որևէ քիմիական վնասակար բաղադրիչ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բնական դիմակ, որը կօգնի ձեռք բերել հարթ, նուրբ ու խնամված մաշկ:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

1 թեյի գդալ մեղր,
1 թեյի գդալ կիտրոնի հյութ,
1 թեյի գդալ աղացած մշկընկույզ (мускатный орех),
1 ճաշի գդալ աղացած դարչին:
Պատրաստման եղանակը.

Այս բնական դիմակը պատրաստելու համար պարզապես հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել խորը ափսեի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ստացված խառնուրդն անհրաժեշտ է քսել մաքուր մաշկին, թողնել 10 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:

Դիմակն օգտագործելիս հարկավոր է խուսափել աչքերի ու բերանի շուրջ քսելուց, քանի որ այդ հատվածների մաշկը շատ նուրբ է ու զգայուն: Խառնուրդը կարող է աննշան ծակծկոց առաջացնել, ինչը բնական է և անհանգստանալու կարիք չկա:

Այս դիմակը չի պարունակում վնասակար բաղադրիչներ, սակայն այնուամենայնիվ այն օգտագործելուց առաջ խորհուրդ է տրվում խորհրդակցել մասնագետի հետ: