Ինչպես ազատվել գլխամաշկի թեփից. ամենապարզ ու արդյունավետ միջոցները

Գլխամաշկի թեփն ամենատարածված խնդիրներից է, որը ոչ միայն նյարդայնացնում է, այլև դառնում է բարդույթների զարգացման պատճառ: Բացի այդ, թեփը կարող է հանգեցնել մազաթափության, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ ազատվել այս խնդրից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենապարզ, սակայն ամենաարդյունավետ միջոցները գլխամաշկի թեփից ազատվելու համար:
Կիտրոն

Այս միրգը հարուստ է վիտամին C-ով, որն իր թթվայնության շնորհիվ օգնում է պաշտպանվել գլխամաշի թեփից: Կարելի է կիտրոնի շերտերը քսել գլխամաշկին, այնուհետև լվանալ գլուխը:

Կերակրի սոդա

Կերակրի սոդան օժտված է հիմնային հատկություններով և շերտազատում է մաշկը՝ օգնելով ազատվել մահացած բջիջներից: Պարզապես հարկավոր է մազերը լվանալ գոլ ջրով, այնուհետև գլխամաշկին քսել սոդայի մածուկ (սոդայի ու ջրի խառնուրդ), մի փոքր մերսել ու լվանալ գլուխը շամպունով:

Այծառվույտի (շամբալա) սերմեր

Այս սերմերն օժտված են հակաբակտերիալ ու հակասնկային հատկութուններով և հարմարվում են թեփի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը: Անհրաժեշտ միջոցը պատրաստելու համար հարկավոր է ամբողջ գիշեր սերմերը թրջել ջրում, այնուհետև տրորել՝ դարձնելով մածուցիկ զանգված: Ստացված զանգվածը հարկավոր է պարբերաբար քսել գլխամաշկին և դրական արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մի քանի օրից:

Հալվե վերայի գել

Այս բույսն իր հակասնկային հատկությունների շնորհիվ հիանալի միջոց է գլխամաշկի թեփից ու քորից ազատվելու համար: Հարկավոր է թարմ հալվեի գելը քսել գլխամաշկին, մի փոքր մերսել ու որոշ ժամանակ անց լվանալ գլուխը շամպունով: