Կիտրոնը, աղն ու բիբարը կօգնեն հետևյալ 8 խնդիրների դեպքում

Ժողովրդական բժշկության մեջ տարածված է կիտրոնը տարբեր համեմունքների հետ օգտագործելը։
Բազմաթիվ բաղադրատոմսերի շարքում հանդիպում է նաև կիտրոնի համադրությունն աղի և բիբարի հետ։ Այս «դեղամիջոցն» առաջին հերթին օգնում է մրսածության հետ կապված հիվանդությունների դեպքում, բայց ունի բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ևս։
Օգտակար է մրսածության դեպքում, հատկապես, երբ հազում եք։ Առավել արագ կազդուրվելու համար խորհուրդ է տրվում ջրի կամ թեյի մեջ մի փոքր աղ, բիբար և կիտրոնի հյութ ավելացնել։ Կարող եք պարզապես կտրատել կիտրոնը և ավելացնել ջրի մեջ։

Կոկորդի ցավի դեպքում ողողեք այն հետևյալ լուծույթով՝

200 մլ տաք ջուր
½ թեյի գդալ կիտրոնի հյութ
½ թեյի գդալ աղ
Եղունգների համար վաննաներն առավել օգտակար կլինեն, եթե ջրի մեջ մի քանի կաթիլ կիտրոնի հյութ և մի պտղունց աղ ավելացնեք։

Աղն ու կիտրոնը կարող են օգնել նաև ցելյուլիտի դեմ պայքարում։

Խումհարի դեպքում տոմատի հյութ խմեք, որին ավելացրեք 2-3 կաթիլ կիտրոնի հյութ, մի պտղունց աղ և աղացած սև բիբար։

Եթե ավելորդ քաշի խնդիր ունեք, ամեն օր 1 բաժակ տաք ջուր խմեք, ավելացրեք քառորդ թեյի գդալ սև բիբար, 1 ճաշի գդալ մեղր և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։

Սրտխառնոցի դեպքում ջուր խմեք, ավելացրեք կիտրոնի հյութ և սև բիբար։