Բոլոր մաշկային խնդիրները, պապիլոմաները, գորտնուկները և այլ նման խնդիրները ունեն մեկ շատ հզոր թշնամի, ահա, թե որն է դա…

Ներկայումս գոյություն ունեն բազմապիսի միջոցներ, դրանցից շատերն իսկապես արդյունավետ են, մյուս կողմից դրանք հագեցած են վնասակար քիմիական նյութերով:

Կան մի շարք բնական միջոցներ, որոնք շատ արդյունավետ կերպով օգնում են ազատվել այդ խնդիրներից:
Պապիլոմաներից ազատվելու համար կարելի է օգտագործել հետևյալ մկիջոցները

Կոճապղպեղ

Կոճապղպեղով մերսել պապիլոմաները մի քանի րոպե, օրական 7-8 անգամ: Պապիլոմաները կանցնեն 2 շաբաթվա ընթացքում:

Սոդա և գերչակի յուղ

Խառնել սոդան և գերչակի յուղը, որ ստացվի մածուկանման զանգված: Քսել պապիլոմաների վրա և վրան դնել վիրակապ: Կրկնել օրական 2-3 անգամ: Մածուկը պահել սառարանում:

Խնձորի քացախ

Բամբակը թրջել խնձորի քացախով և դնել պապիլոմայի վրա, կրկնել օր մի քանի անգամ, մի քանի օր անց պապիլոմաները կանհետանան:

Թեյի ծառի յուղ

Մի քանի կաթիլ թեյի ծառի յուղ կաթեցնել ջրի մեջ և բամբակը թրջել այդ ջրում: Բամբակը քսել պապիլոմայի վրա և ծածկել վիրակապով: Կրկնել օրը 2-3 անգամ, մեկ ամսվա ընթացքում:

Գորտնուկներ

Խնձորի քացախ

Բամբակը թրջել խնձորի քացախով և դնել գորտնուկի վրա, կապել վիրակապով: Գորտնուկի վրա սխտոր քսել ամեն գիշեր, վրան դնել վիրակապ, կրկնել օրը երկու անգամ: Ամեն գիշեր քնելուց առաջ գորտնուկը շփել բանանի կեղևով: Կրկնել 15 օր: