Ինչպես է պետք եփել բրինձը, որ հատիկ հատիկ մնա

Հաճախ բրինձը եփելիս նկատում ենք, որ այս ասես խմորի վերածվի, և սկսում ենք մտածել, թե այսքան հեշտ գործում որտե՞ղ սխալվեցինք:

Ահա ներկայացնում ենք բրինձը եփելու ամենաճիշտ տարբերակը:

Ձեզ պետք կգա.

250 գրամ բրինձ,
1 թեյի գդալ աղ
Ինչպես պատրաստել

Հիշեք, յուրաքանչյուր 250 գրամ բրնձի համար պետք է օգտագործել 500 մլ ջուր:

Միշտ պետք է լվանալ բրինձը, քանի որ այն օսլա պարունակում: Բրինձը ցանկալի է լվանալ սառը ջրով:

Աղը պետք է ավելացնել սկզբում: Եփվելու ժամանակ մի բացեք կաթսան և մի խառնեք բրինձը:

Բրինձը եփեք 20 րոպե եռալուց հետո: Անջատեք կրակը, առանց կաթսան բացելու թողեք ևս 20 րոպե:

Այս կետերին հետևելու դեպքում դուք կստանաք հատիկ հատիկ եփված ու շատ համեղ բրնձով փլավ:

Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.