Զարմանում էի, թե հարևանուհիս ինչու է ծլեցնում հնդկաձավարը, բայց երբ իմացա ողջ ճշմարտությունը… հիմա առանց դրա կյանքս չեմ պատկերացնում

Իզուր չէ, որ հնդկաձավարը ստացել է ձավարեղենի «թագուհի» անվանումը: Հնդկաձավարը լինում է գոլորշահարված և կանաչ:

Կանաչ գույնը պայմանավորված է ջերմամշակում անցած չլինելու փաստով, հետևաբար, այս տեսակում օգտակար նյութերն ավելի շատ են պահպանված, քան շագանակագույն տեսակի մեջ:
Որպեսզի կանաչ հնդկաձավարն էլ ավելի օգտակար դառնա, այն պետք է ծլեցնել օգտագործումից առաջ: Դրա համար պետք է մինիմում ջանքեր և համբերություն՝ 14-48 ժամ:

Ձեզ անհրաժեշտ կլինի` ապակե կամ էմալապատ սպասք, կանաչ հնդկաձավար, ֆիլտրված ջուր, թանզիֆ:
Ինչ անել` Նախ լավ լվանալ հնդկաձավարը: Լավ լվացված հնկաձավարի վրա լցնել ֆիլտրված ջուրը, որպեսզի ջուրն ամբողջովին ծածկի հնդկաձավարը 2սմ-ով: Թողնել 2-3 ժամ:

Ժամանակը լրանալուց հետո լվանալ: Լվացած հնդկաձավարը ծածկել թաց թանզիֆով, իսկ տարան ծածկել փակիչով այնպես, որ օդ խաղա:

Դնել մութ տեղում սենյակային ջերմաստիճանում: Սովորաբար 2 օրվա ընթացքում հնդկաձավարը ծլում է 0.3-2 սմ-ով:

Ծլեցրած հնդկաձավարի հատկությունները. օգնում է նվազեցնել քաշը, կարգավորում է խոլեստերինի մակարդակը, ամրապնդում է իմունային համակարգը լավացնում է մարսողությունը,  լավացնում է սրտանոթային համակարգի աշխատանքը, ամրապնդում է նյարդային համակարգը: Կարևոր է հիշել, որ ծլեցրած հնդկաձավարը չի կարելի պահել 2 օրից ավել: Կարելի է ուտել   հենց այդպես, նաև այլ մթերքների հետ:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.