Տարին 12 ամիս դուստրս հիվանդ էր. տատիկիս խորհրդով նրան տվեցի այս բնական միջոցը. այժմ նա բողկի պես առողջ է

Դիմադրողականության բարձրացման ժողովրդական միջոցներ:

Ինչպես բարձրացնել իմունիտետը

1. Վերցնել 3 կիտրոնի հյութ, 5 ճ. գ. գազարի հյութ, 5 ճ. գ. ծովաբողկ, 2 բաժակ մեղր: Բոլոր բաղադրիչները լավ խառնել:

Ընդունել 2 ամիս, օրական 3 անգամ 1-ական թ. գդալ ուտելուց 1 ժ առաջ: Խառնուրդը պահել մութ տեղում կիպ փակված սպասքով: Նպաստում է օրգանիզմի ամրապնդմանը:

2. 1 բաժակ չամիչը և 1 բաժակ ընկույզի մանրացված միջուկը խառնել, վրան լցնել 1 բաժակ մեղր և 1 կիտրոնի հյութ: Խառնուրդն ընդունել օրը 3 անգամ, 1-ական ճ. գ.: Պահել մութ տեղում: Այս խառնուրդը զգալիորեն բարելավում է ինքնազգացողությունը, ամրապնդում է օրգանիզմը:

3. Մաքրել սխտորն ու մանրացնել: Ստացված զանգվածի 100 գրամի վրա լցնել 6 կիտրոնի հյութ: Ամենը խառնել և լցնել տարայի մեջ, բերանը փակել թանզիֆով: Խառնուրդը պահել սառը տեղում:

Ընդունել 1-ական թ. գդալ՝ հետը տաք ջուր խմելով:

4. Մսաղացով անցկացնել 4 կիտրոն կեղևով, ավելացնել 200 գ կիտրոնի հյութ, 200 գ ձիթապտղի յուղ, 15-ական գ կատվախոտի և ալոճենու պատրաստի դեղագործական թուրմ, 1 գ կամֆորա, 15 կաթիլ անանուխի յուղ, բոլոր բաղադրիչները խառնել:

Ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ, 1 ճ. գ.:

5. 4 կիտրոնի հյութ, 100 գ ալոեի հյութ, 500 գ ընկույզի միջուկ, 300 գ մեղր: Բոլոր բաղադրիչները խառնել:

Ընդունել օրական 3 անգամ՝ ուտելուց 0,5 ժամ առաջ, 1-ական թեյի գդալ:

Տարին 12 ամիս դուստրս հիվանդ էր. տատիկիս խորհրդով նրան տվեցի այս բնական միջոցը. այժմ նա բողկի պես առողջ է: 2 комментария

  1. 3157 625769I havent checked in here for some time because I thought it was acquiring boring, but the last few posts are really very good quality so I guess Ill add you back to my day-to-day bloglist. You deserve it my friend. insurance guides 795451

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.