«Շտապ պատրաստվեք, գնում ենք հիվանդանոց». Այս պատմությունն անտարբեր չի թողնի ոչ մեկին

Աննա Սերգեվնան շփոթվեց, նա չհասկացավ, թե բժիշկներն ինչ էին ասում: Առավոտյան վատ զգաց, որովայնը ցավում էր: Ցավն ուժգին էր, հասկացավ, որ ինքնուրույն չի հասնի կլինիկա, որոշեց շտապ օգնություն կանչել: Բժիշկը լսեց բողոքները, հետազոտեց ու ժպիտվ պատվիրեց արագ պատրաստվել, որ տեղափոխեն հիվանդանոց:

Աննա Սերգեեւնան շատ զարմացած էր: Շտապ օգնության մեքենան մտավ ծննդատան բակ: Ընդունարանի բժիշկը հետազոտեց և ասաց, որ պետք է արագ բարձրանալ ծնարան, որովհետև երեխան արդեն ծնվում է: Կնոջ մոտ հիստերիա սկսվեց:

— Ինչպես եք այդպիսի կատակներ անում: Ինչ ծննդաբերություն, բժիշկ: Ես արդեն մեկ տարի է կլիմաքսի մեջ եմ: Օգնեք ինձ, ես իսկապես չեմ դիմանում ցավին:

Հիմա բժշկի հերթն էր զարմանալու, նա չէր պատկերացնում, որ ապագա մայրը չգիտեր իր հղիության մասին: Դա կարող էր իհարկե բացատրվել նրա ավելորդ քաշով ու երեխաներ չունենալով: Բայց ժամանակ չկար պարզաբանումների, երեխան արդեն ծնվում էր, ավելորդ խոսելու ժամանակ չկար:

Ապշահար կնոջը տեղափոխեցին ծնարան, որտեղ էլ մի քանի րոպե անց ծնվեց մի ամրակազմ տղա, ով բաս ձայնով ճչաց: Մինչ մանկական բժիշկները քննում էին նորածնին, մանկաբարձուհին բժիշկին ինչ-որ բան ասաց, եւ Աննա Սերգեեւնան կրկին ցավ զգաց: Հինգ րոպե անց, եղբորից հետո, մի աղջիկ ծնվեց:

Աննա Սերգեվնան այս ամբողջ ժամանակ մի տեսակ ապշած, պարզապես լուռ հետեւում էր բժշկական անձնակազմի հրահանգներին:

Բժիշկները լրջորեն վախենում էին նրա հոգեբանական վիճակի համար, որովհետև դա լուրջ հարց է: Դեռ մի ժամ առաջ նա չէր կասկածում, որ հղի է, իսկ հիմա միանգամից երկու երեխայի մայր է դարձել:

Բայց նրանց վախերը արդարացված չէին: Ծննդաբերելուց կես ժամ անց կինը խնդրեց, որ երեխաններին ցույց տան և լաց եղավ, երբ նրանց բերեցին: Ուրախությունից լաց եղավ: Այդ պահին սպասասրահում լաց էր լինում նաև նորաթուխ երջանիկ հայրիկը:

Կատակ բան չէ: Քսանհինգ տարի երեխա ունենալու ապարդյուն փորձերից հետո, երբ արդեն հաշտվել ես այդ մտքի հետ, մեկ էլ այսպես անսպասելի, միանգամից ունենում ես և´ տղա և´ աղջիկ:

«Շտապ պատրաստվեք, գնում ենք հիվանդանոց». Այս պատմությունն անտարբեր չի թողնի ոչ մեկին: 2 комментария

  1. I enjoy you because of all of the effort on this blog. Betty delights in carrying out internet research and it’s easy to see why. A lot of people hear all about the compelling form you convey both interesting and useful guidance by means of the blog and attract contribution from other individuals about this area and my child has always been becoming educated a great deal. Enjoy the remaining portion of the new year. You’re carrying out a brilliant job.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.