Լուռ մարդասպաններ. 7 հիվանդություն, որոնք զարգանում են առանց վառ արտահայտված ախտանշանների

Այս հիվանդությունները սովորաբար զարգանում են առանց վառ արտահայտված նշանների: Դրանք դանդաղ քայքայում են առողջությունը, իսկ առաջին ախտանշանները հայտնվում են բավական ուշ, երբ հիվանդությունն արդեն հասցրել է զարգանալ: Fabiosa.com-ը ներկայացրել է մի քանի հիվանդություն, որոնք սկզբնական փուլում կարող են ախտորոշվել պարբերական պրոֆիլակտիկ հետազոտության միջոցով:

Զարկերակային հիպերտենզիա: Սա բավական տարածված քրոնիկական հիվանդություն է, որն արտահայտվում է զարկերակային ճնշման բարձրացմամբ:

Շաքարային դիաբետ: Դիաբետով հիվադների զգալի մասը հիվանդության մասին իմանում է պատահաբար՝ պրոֆիլակտիկ զննման և արյան մեջ շաքարի մակարդակը որոշելու արդյունքում:

Ճարպային հեպատոզ: Հիվանդները տարիներ շարունակ կարող են նույնիսկ չկասկածել խնդրի առկայության մասին:

Հեպատիտ: Վարակը, որը հանգեցնում է լյարդի բորբոքային հիվանդության, կարող է տարիներ շարունակ աննկատ զարգանալ օրգանիզմում՝ քայքայելով առողջությունը:

Մաշկի քաղցկեղ: Քաղցկեղի այս տեսակի մասին կարող է վկայել կարմիր, թեփոտվող հետքը, որը կարող է առաջանալ մաշկի ցանկացած հատվածում: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում այն անցնում է, և մարդ կարող է առհասարակ ուշադրություն չդարձնել դրան:

Հաստ աղու քաղցկեղ: Քաղցկեղի այս տեսակը վտանգավոր է նաև այն պատճառով, որ վաղ փուլերում գրեթե ոչ մի կերպ չի արտահայտվում:

Արգանդի պարանոցի քաղցկեղ: Հիվանդությունը վաղ փուլերում կարող է ախտորոշվել գինեկոլոգիական հետազոտության ընթացքում, երբ հիվանդը որոշել է կանխարգելիչ հետազոտություն անցնել:

Լուռ մարդասպաններ. 7 հիվանդություն, որոնք զարգանում են առանց վառ արտահայտված ախտանշանների: 3 комментария

  1. I’m commenting to let you be aware of of the amazing discovery my child developed browsing the blog. She came to find a good number of details, including how it is like to have a great coaching character to get a number of people clearly completely grasp a number of advanced issues. You actually did more than her desires. I appreciate you for churning out such beneficial, dependable, edifying and cool guidance on that topic to Emily.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.