Կարտոֆիլը հունական ձևով, արտակարգ համեղ է. իմ երեխաներն ուղղակի պաշտում են սա, դե ես էլ չէի հրաժարվի

Այս ուտեստը պատրաստելու համար  պետք չէ ազգությամբ հույն լինել:  Ճիշտ է այն պատրաստում են հույները, բայց Դուք էլ կարող եք հեշտությամբ պատրաստել, բավականին լավ է ստացվում:

Բաղադրիչներ` 0,5 կգ կարտոֆիլ, 1 ատամիկ սխտոր  (խոշոր), 2 թեյի գալ բուսայուղ, ¼ բաժակ կիտրոնի հյութ, 1 թեյի գդալ  չորացրած օրեգանո, Աղ, սև պղպեղ՝ ըստ ճաշակի, Մաղադանոս

Պատրաստման եղանակը` Կարտոֆիլի կեղևը մաքրել, բաժանել մի քանի մասի:

Ջեռոցի տապակի վրա  փայլաթիթեղ փռել և վրան լցնել կարտոֆիլը:
Իրար միացնել բուսայուղը կիտրոնի հյութը,  մանրացված սխտորը, օրեգանոն և լավ խառնել: Այս խառնուրդը լցնել կարտոֆիլի վրա:

Համեմել աղով, պղպեղով  և ջուր լցնել: Եփել ջեռոցում 200 աստիճանի տակ 45-60 րոպե, ժամանակ առ ժամանակ պետք է խառնել:

Պատրաստի ուտեսի վրա կտրատված մաղադանոս լցնել և մատուցել;

Կարտոֆիլը հունական ձևով, արտակարգ համեղ է. իմ երեխաներն ուղղակի պաշտում են սա, դե ես էլ չէի հրաժարվի: 4 комментария

  1. Taxi moto line
    128 Rue la Boétie
    75008 Paris
    +33 6 51 612 712  

    Taxi moto paris

    hi!,I like your writing very much! share we keep in touch more about your article on AOL?
    I need a specialist in this space to solve my problem. May be that’s you!

    Having a look forward to peer you.

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.