10 վտանգավոր ախտանշան, որոնք զգուշացնում են լուրջ հիվանդության մասին

Ժամանակին բուժօգնության դիմելը կարող է նկատելիորեն ազդել ձեր կյանքի որակի վրա: Econet.ru-ն ներկայացրել է 10 ախտանշան, որոնք կարող են զգուշացնել լուրջ առողջական խնդիրների մասին:

1. Քաշի անբացատրելի կորուստ: Եթե ոչ մի ջանք չեք գործադրում, սակայն քաշն անկում է ապրում, հարկավոր է դիմել մասնագետի: Առանց կենսակերպում և սննդակարգում որևէ փոփոխություն կատարելու քաշի նկատելի կորուստ է համարվում մեկ ամսվա ընթացքում ընդհանուր քաշի՝ 5, և 6-12 ամսվում՝ 10 տոկոս կորուստը:

Այս խնդիրը կարող է բազմաթիվ պատճառներ ունենալ, այդ թվում՝ վահանաձև գեղձի գերակտիվություն՝ հիպերթիրեոզ, դեպրեսիա, լյարդի հիվանդություններ, քաղցկեղ, որոնք օրգանիզմին խանգարում են յուրացնել սննդարար նյութերը:

2. Պահպանվող բարձր ջերմություն: Եթե իմունային համակարգը նորմալ է աշխատում, և բուժում չեք ստանում, օրինակ՝ քիմիաթերապիա, հարկավոր է դիմել բժշկական օգնության, եթե ջերմությունը մեկ շաբաթից ավելի բարձր է:

Ջերմության բարձրացումը կարող է վկայել թաքնված վարակների, լիմֆոմայի մասին: Այն կարող է նաև որոշակի դեղամիջոցների կողմնակի ազդեցություն լինել:

3. Շնչահեղձություն: Եթե խնդիրը պայմանավորված չէ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, հարկավոր է դիմել մասնագիտական բուժօգնության: Պատճառները կարող են լինել թոքերիքրոնիկ օբստրուկտիվհիվանդությունը, քրոնիկ բրոնխիտը, ասթման, սրտի հետ կապված խնդիրները, տագնապի նոպաները, պնևմոնիան, թոքային էմբոլիան, թոքային հիպերտենզիան և այլն:

4. Աղիների աշխատանքի անբացատրելի փոփոխություններ: Դիմեք մասնագետի օգնությանը, եթե նկատվում են հետևյալ ախտանշանները.

  • ուժեղ արտահայտված փորլուծություն, որը տևում է երկու օրից ավելի
  • թույլ արտահայտված փորլուծություն, որը մեկ շաբաթից ավելի է տևում
  • փորկապություն երկու շաբաթից ավելի
  • արյուն արտաթորանքում
  • արտաթորանքի մուգ սև գույն:

Աղիների աշխատանքի փոփոխությունները կարող են վկայել բակտերիալ վարակների, աղիների բորբոքային հիվանդությունների և հաստ աղու քաղցկեղի մասին:

5. Հոգեբանական փոփոխություններ: Հարկավոր է դիմել մասնագիտական բուժօգնության, եթե նկատվում են մտածողության մթագնում, կողմնորոշվելու անկարողություն, ագրեսիվության նոպաներ:

Նմանատիպ խնդիրների պատճառ կարող են դառնալ վարակները, գլխուղեղի ցնցումը, կաթվածը, արյան մեջ շաքարի ցածր մակարդակը, ինչպես նաև որոշակի դեղամիջոցների ընդունումը:

6. Գլխացավեր: Դիմեք մասնագետի օգնությանը հետևյալ դեպքերում.

  • անսպասելի ուժեղ գլխացավ
  • գլխացավ, որն ուղեկցվում է ջերմության բարձրացմամբ, ծոծրակի հատվածում թմրածությամբ, մտածողության շփոթով, տեսողության փոփոխություններով, թուլությամբ, թմրածությամբ, խոսքի խանգարումներով, ցավով ծամելու ընթացքում
  • գլխացավ, որը պայմանավորված է գլխուղեղի ցնցումով:

Այս ախտանշանները կարող են պայմանավորված լինել կաթվածով, արյունատար անոթների բորբոքմամբ, մենինգիտով, ուղեղի քաղցկեղով, վնասվածքի պատճառով արյունահոսությամբ, և այլն:

7. Տեսողության, խոսելու կարողության կարճատև կորուստ, շարժումները վերահսկելու անկարողություն: Թվարկված ախտանշանները կարող են վկայել կաթվածի, նոպայի մասին: Անհապաղ դիմեք բժշկական օգնության, եթե առկա են հետևյալ ախտանշանները.

  • դեմքի, ձեռք, ոտքի թմրածություն
  • մտածողության շփոթ, տեսողության կարճատև կորուստ
  • խոսելու կարողության կորուստ
  • սուր գլխացավ, գլխապտույտ:

8. Կայծակի տեսքով բռնկումներ աչքերում: Այս խնդիրը կարող է վկայել ցանցաթաղանթի շերտազատման մասին: Հարկավոր է անհապաղ դիմել բժշկական օգնության, ինչը կօգնի պահպանել տեսողությունը:

9. Հագեցածության զգացում շատ քիչ ուտելուց հետո: Սովորականից շուտ հագեցածության զգացումը, սրտխառնոցն ու փսխումը, որոնք չեն անցնում արդեն մի քանի շաբաթ, մասնագիտական օգնության դիմելու լուրջ նշաններ են: Դրանք կարող են մի շարք խնդիրների հետևանք լինել, այդ թվում՝ ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի և ձվարանների քաղցկեղի:

10. Հոդերի կարմրածություն, այտուցվածություն: Այս նշանները կարող են վկայել վարակների առկայության, ինչպես նաև հոդատապի և ռևմատոիդ արթրիտի մասին: Դիմեք մասնագետի, ով ախտորոշում կկատարի և համապատասխան բուժում կնշանակի:

10 վտանգավոր ախտանշան, որոնք զգուշացնում են լուրջ հիվանդության մասին: 12 комментариев

  1. Taxi moto line
    128 Rue la Boétie
    75008 Paris
    +33 6 51 612 712  

    Taxi moto paris

    It’s going to be ending of mine day, except before finish I am
    reading this enormous paragraph to improve my knowledge.

  2. 584599 747755Soon after examine a couple of with the weblog posts on your internet website now, and I genuinely like your manner of blogging. I bookmarked it to my bookmark website record and will probably be checking back soon. Pls take a appear at my web page as effectively and let me know what you feel. 469955

  3. 298835 431065You produced some decent points there. I looked over the internet for your issue and discovered most people will go along with together together with your site. 588548

  4. 375257 407340Im not certain why but this weblog is loading extremely slow for me. Is anyone else having this concern or is it a problem on my end? Ill check back later and see if the difficulty still exists. 347743

  5. 54735 493249Hello there! This is my first visit to your blog! We are a group of volunteers and starting a new initiative in a community in the same niche. Your blog provided us beneficial information to work on. You have done a wonderful job! 938785

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.