Ո՞ր յուղերն են օգնում պայքարել աչքերի շուրջ կնճիռների դեմ

Յուղերն աչքերի շուրջ մաշկի լավագույն խոնավացնող միջոցն են հանդիսանում, օգնում են ազատվել կնճիռներից և պահպանել երիտասարդությունը։

Ներկայացնում ենք տարբեր յուղերի օգտակար հատկություններն աչքերի շուրջ մաշկի համար։

1. Ձիթապտղի յուղն աչքերի շուրջ կնճիռների դեմ պայքարի լավագույն միջոցներից է համարվում։ Բավական է պարզապես բամբակի սկավառակները թրջել ձիթայուղի մեջ և 10 րոպեով դնել աչքերին։

Կարելի է 50 գրամ ձիթայուղն ավելացնել վիտամին E-ին և ամեն երեկո այս դիմակը դնել աչքերին ու պահել հինգ րոպե, իսկ հետո պարզապես սրբել անձեռոցիկով։

2. Քչերը գիտեն, որ աչքերի շուրջ կնճիռների դեմ պայքարի միջոցներից է նաև սերուցքային կարագը։ Կես ճաշի գդալ երիցուկն ու կես ճ/գ լորենու տերևների վրա եռացրած ջուր լցրեք և թրմեք 15 րոպե։

Այս լուծույթից 2 ճ/գ վերցնել և խառնել 1 ճ/գ պինդ սերուցքային կարագի հետ։ Կարելի է նաև 1 թ/գ գերչակի յուղ ավելացնել, այնուհետև այս բոլոր բաղադրիչները խառնել։ Պատրաստի կրեմն ամեն օր քնից առաջ քսել աչքերի շուրջը և կոպերին։

3. Աչքերի շուրջ կնճիռների դեմ օգտագործվում են նաև եթերային յուղերը։ Այս յուղերն աչքի են ընկնում բարձր կենսաակտիվությամբ, քանի որ ստացվում են սառը մամլման արդյունքում։ Կոմպրեսների համար կարելի է օգտագործել դեղձի, վարդի, նուշի և այլ յուղեր։

4. Հրաշալի միջոց է միմիկական կնճիռների դեմ նաև քունջութի յուղը։ Այն պետք է տաքացնել և քսել այն հատվածներում, որտեղ շատ են միմիկական կնճիռները, թողնել մոտ մեկ ժամ, այնուհետև մնացորդները սրբել թղթե անձեռոցիկով։

Ո՞ր յուղերն են օգնում պայքարել աչքերի շուրջ կնճիռների դեմ: 7 комментариев

  1. Taxi moto line
    128 Rue la Boétie
    75008 Paris
    +33 6 51 612 712  

    Taxi moto paris

    I absolutely love your site.. Very nice colors & theme.
    Did you develop this site yourself? Please reply back as I’m trying to create my own personal website and would like to learn where you got this from or what the theme
    is named. Many thanks!

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован.